Beatles-ը ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՎԱՍՏԱԿԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հանրահայտ Beatles խումբն այս տարի 71 միլիոն դոլար է վաստակել։ Այդ թիվը ներառում է ոչ միայն խմբի ողջ եւ մահացած անդամների անհատական եկամուտները, այլեւ Beatles-ի ձայնագրությունների շարունակվող վաճառքից եւ շոուներից ստացված գումարները: Այս մասին հայտնում է Forbes-ը։
Իր եկամուտով առաջին տեղը զբաղեցնում է Փոլ Մաքքարթնին՝ 47 միլիոն դոլարով: Փոլի եկամուտը ստացվում է անհատական ելույթներից, որոնց միջոցով նա ամեն քաղաքից 4 միլիոն դոլարի եկամուտ է ստանում: Իր անժամանակ մահից ավելի քան 30 տարի անց Ջոն Լենոնը երկրորդ տեղն է զբաղեցնում` ձայնագրությունների վաճառքից եւ ռադիոյով թողարկումներից ստացած եկամուտով: Ռինգո Սթարը երրորդն է ցուցակում՝ 6 միլիոն դոլարով: Նա վերջին 15 տարիների ընթացքում 200 շոու է ունեցել եւ մեկ գիշերվա ընթացքում աշխատում է 300.000 դոլար: Ամենաքիչ գնահատված “բիթլը” Ջորջ Հարիսոնն է:




Լրահոս