ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անձնական շփումներ ունի բազմաթիվ քաղաքական առաջնորդների հետ: Այս մասին, ինչպես հայտնում է Life.ru-ն, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Դուք գիտեք, որ նախագահը բարիդրացիական և կառուցողական հարաբերություններ ունի համաշխարհային մի շարք առաջնորդների հետ: Այդ հարաբերությունները միայն օգնում են շահերը պնդելու և խնդիրները լուծելու համար, որոնք առաջանում են օրակարգում»,-ասել է Պեսկովը:
Պեսկովը քաղաքական գործիչների ազգանուններ չի նշել, սակայն հայտնել է, որ ՌԴ նախագահը մշտապես շփվում է բազմաթիվ երկրների ղեկավարների հետ:
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Պուտինը ընկերական հարաբերություններ ունի Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի և Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերի հետ: