Իրականում քանի քաղաքացի է բեման ենթարկվել հուլիսի 17-31-ն ընկած ժամանակահատվածում. ՀՔԱՎ տեղեկանքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը տեղեկատվություն  է հավաքագրել` «Սասնա Ծռեր» խմբավորման կողմից հուլիսի 17-ին ՀՀ Ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքի գրավմանը հաջորդած 14 օրերի ընթացքում իրավապահ մարմինների կողմից ձեռնարկված գործողությունների վերաբերյալ:

ՀՔԱՎ գրասենյակի փոխանցմամբ, մասնավորապես` պաշտոնական աղբյուրներից, ԶԼՄ-ներից եւ քաղաքացիներից տեղեկատվություն է հավաքվել 2016 թ. հուլիսի 17-31-ն ընկած ժամանակահատվածում բերման ենթարկված, ձերբակալված եւ հետագայում կալանավորված, ինչպես նաեւ այդ օրերին մարմնական վնասվածքներ ստացած անձանց վերաբերյալ:

Ոտիկանության կողմից 2016 թ. հուլիսի 17-31-ն ընկած ժամանակահատվածում, ըստ պաշտոնական տվյալների, բերման է ենթարկվել 367 քաղաքացի, իսկ համաձայն զանգվածային լրատվամիջոցներով տարածված տեղեկատվության եւ ականատեսների` ավելի քան 675 քաղաքացի:

Մանրամասն՝ այստեղ:




Լրահոս