Հայաստանի ատոմային էլեկտրակայանը նոյեմբերի 10-ին, ժամը 11:20-ին, վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը և միացել էներգաարտադրության ցանցին:
Հիշեցնենք, որ ՀԱԷԿ-ը վերալիցքավորման, տարեկան պլանային վերանորոգման, ինչպես նաև անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով միջոցառումների ներդրման համար՝ էներգաարտադրության ցանցից դուրս էր բերվել սեպտեմբերի 22-ի գիշերը, ժամը 1:20-ին:
Ինչպես տեղեկացնում են ՀԱԷԿ-ից, նախատեսված՝ անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով միջոցառումները ամբողջությամբ ներդրվել են, ինչպես նաև, իրականացվել են վերալիցքավորման և պլանային վերանորոգման աշխատանքներ: