Ամառային Օլիմպիական խաղերի մրցումային առաջին օրը պայքարի մեջ մտավ ձյուդոյիստ Հովհաննես Դավթյանը։
Վերջինիս առաջին մրցակիցը ավստրիացի Լուդվիկ Պայշերն էր։ Առանց մեծ դժվարության՝ ընդամենը 27 վայրկյանում, նա հաղթեց մրցակցին։
Երկրորդ գոտեմարտում հայ ձյուդոյիստը մրցում էր ռուս Բեսլան Մուդրանովի հետ։ Դավթյանը զիջեց մրցակցին 0-1 հաշվով։
Քիչ ավելի ուշ պայքարի մեջ կմտնեն մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը և Հարություն Մերդինյանը։
Իսկ Հայաստանի մյուս ներկայացուցիչ` բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյանը պարտվեց առաջին իսկ գոտեմարտում։