Երգիչ, երգահան Արտավազդ Բայաթյանն այսօր լրագրողների հետ զրույցում ներկայացրեց Եղիշե Պետրոսյանի առողջական վիճակի մասին մանրամասներ:
Երգչի փոխանցմամբ` իր գործընկերը մինչ օրս հիվանդանոցում է, գտնվում է նախաինֆակտային վիճակում:
«Մեր քաղաքացիները շատ անպաշտպան են: Ես չեմ կարողանում հասկանալ` եթե մարդուն հասցրել են այդ վիճակին, ինչո՞ւ չեն կարողանում փոխհատուցել վնասի համար: Այսքան սադիստ որտեղի՞ց: Ես ձեզ հավաստիացնում եմ, որ ես աղքատության եզրին եմ կանգնած, և ինձ նման շատերն են այդ վիճակում: Եթե ներսում ցնցումներ կան, միևնույն է` քանդվելու է: Ոչ մի կուսակցության չի կարելի վստահել. նրանք բոլորն էլ վաճառված են»,- շարունակեց Արտավազդ Բայաթյանը:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: