Օգոստոսի 8-ին, ժամը 15.21-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով կամրջից:
Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը, հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը և մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները կանխել են 1972 թ. ծնված Հ. Ն.-ի ինքնասպանության փորձը. վերջինս տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին: