Կրեմլը՝ Պուտին-Էրդողան կայանալիք հանդիպման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր կհանդիպեն Սանկտ Պետերբուրգում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ակնկալվում է, որ երկու երկրների առաջնորդների հանդիպումը որոշիչ կլինի 8 ամիս տևած ճգնաժամից հետո ռուս-թուրքական հարաբերությունների վերականգնման գործընթացի համար:

«Մեր հարաբերությունները վերականգնելու հաջորդականության և տեմպի շուրջ լուրջ կարծիքներ կփոխանակվեն»,-պետերբուրգյան հանդիպումից առաջ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր նման հանդիպման կարևորության մասին:




Լրահոս