ՕԵԿ պատգամավորը վայր դրեց մանդատը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր ԱԺ–ում` նիստերի մեկնարկին, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ դիմում ունի Խաչիկ Հարությունյանից` պատգամավորական լիազորությունները վայր դնելու մասին: Աբրահամյանը նշեց, որ Հարությունյանի որոշումը պայմանավորված է այլ աշխատանքի անցնելու հետ: Լրագրողների հետ զրույցում ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հավաստիացրեց, թե Խաչիկ Հարությունյանի մանդատից հրաժարվելու պատճառը ոչ թե ՕԵԿ-ում ենթադրյալ տարաձայնություններն են, այլ այն, որ վերջինս նախագահի որոշմամբ կնշանակվի ՀԱՊԿ ակադեմիայի ռեկտոր:




Լրահոս