Հայ գործարարը 6 մարդու սպանություն է պատվիրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայ գործարար Ստեփան Անանիկյան, ով որդու վրեժը լուծելու համար պատվիրել է 6 մարդու սպանություն, “Եվրոկոմպլեքս” շինարարության կոնցեռնի գլխավոր տնօրենն է եղել: Ինչպես գրում է Life News-ը 64-ամյա գործարարին  ձերբակալել են Մոսկվայի քրեական հետախուզության աշխատակիցները: 
Անանիկյանը որոշել էր հաշվեհարդար տեսնել իր հարազատներ Սեյրան Խոշբեկյանի, Վարազդատ Մարտիրոսյանի, Մանվել Հակոբյանի նկատմամբ, որոնք, նրա կարծիքով, առնչություն են ունեցել իր որդու՝ Քրիստ Անանիկյանի սպանությանը: 2008-ին Քրիստ Անանիկյանի վրա են հարձակվել անհայտ անձինք, որոնք դաժանաբար ծեծել են նրան, ապա մեքենայով անցել վրայով: Քննիչներն ապացուցել են նրա կողմից պատվիրված 6 սպանություններից միայն երեքը:




Լրահոս