Թերթն անդրադարձել է Հովիկ Աբրահամյանի՝ Արգենտինա Բրազիլիա, Ուրուգվայ կատարելիք պաշտոնական այցին և այն լուրերին որ ՀՀԿ տիկնայք կյանքի գնով ցանկանում են շրջագայել նրա հետ՝ գրելով՝.
“Ինչպես երևում է՝ ոչ միայն ՀՀԿ, այլև օրենսդիր մյուս տիկնանց սիրտն է Բրազիլիա ուզում։ Նշենք, որ պատվիրակության ձևավորումը սահմանափակումներ չունի, այն ձևավորվում է ըստ այցի օրակարգի և հանդիպումների։ Երեկ տեղեկություններ ստացանք, որ Հովիկ Աբրահամյանն ուզում է մեծահոգություն դրսևորել և պատվիրակության կազմում ընդգրկել պայքարող բոլոր տիկնանց, որ չկռվեն ու գնացողներին չանիծեն։ Դե, հո իր գրպանի՞ց չի տանում՝ պետբյուջեն սաղ լինի։
Մեր տեղեկություններով, նա երեկ Աժ-ում ՀՀԿ կին պատգամավորներին հանգստացրել է, թե՝ “բոլորիդ էլ տանելու եմ հետս”։ Ըստ որոշ տեղեկությունների, այդ պատվիրակության կազմում, բացի ՀՀԿ կանանցից՝ Կարինե Աճեմյան, Մարգարիտ Եսայան, Ռուզաննա Մուրադյան, կընդգրկվեն նաև Հեղինե Բիշարյանը, Նաիրա Զոհրաբյանը։ Նշենք, որ տղամարդկանցից պատվիրակության կազմում կլինեն Արմեն Ռոստոմյանը և Կարեն Ավագյանը”,-գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։