ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով հաստատվել են ՀՀ պետական բուհերի բակալավրի կրթական ծրագրով 2016/2017 ուսումնական տարվա հեռակա ուսուցման ընդունելության տեղերը՝ ըստ բուհերի եվ մասնագիտությունների:
Համաձայն հրամանի՝ պետական բուհերին հատկացվել է 8048 հեռակա ուսուցման տեղ, այդ թվում 634 տեղ բանակից զորացրվածների համար:
Միաժամանակ բարձրագույն ուսումնական հաստատություններին հանձնարավել է ուսման վարձի չափը սահմանել առկա ուսուցման համապատասխան մասնագիտության համար հաստատված վարձի սահմաններում: