Հայաստանի ռուսական ռազմաբազայում կայացել է նոր ուսումնական հատուկ ջրամբարի բացումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ռուսական ռազմաբազայում կայացել է նոր ուսումնական հատուկ ջրամբարի բացումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Հայաստանի ռուսական ռազմաբազայի մամուլի ծառայությունը: Զրահատեխնիկայի ստորջրյա պարապմունքների համար նախատեսված ջրամբարը կառուցվել է «Կամհուդ» զորավարժարանի տարածքում:

Շուրջ մեկ հեկտար տարածք զբաղեցնող ջրամբարի շինարարական աշխատանքներին մասնակցել է ավելի քան 100 զինծառայող և շուրջ 20 միավոր զինվորական հատուկ տեխնիկա:

«Նման ջրամբար կառուցվում է առաջին անգամ: Այն նոր հնարավորություններ է բացում տանկերի և ռազմական մեքենաների անձնակազմերի` ջրային տարածությունները հաղթահարելու հմտությունները կատարելագործելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:




Լրահոս