Նոյեմբերի 17-ին` ժամը 15.06-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծերենցի փողոցի տներից մեկի շրջակայքում առկա է հողաշերտի նստվածք, իսկ տան պատին առաջացել են ճաքեր. առկա է փլուզման վտանգ: Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Է. Ա.-ին պատկանող տան (կառուցված 1974 թ.,) ավտոտնակից մոտ 3 մ հեռավորության վրա տեղադրված է գազաբաշխիչ կայան, որի տակ առկա է հողաշերտի նստվածք (2×0,5×0,5մ): Տան արտաքին պատը ավտոտնակին միացնող բետոնե աստիճանի վրա առկա են ճաքեր (մոտ 5 սմ): Բազմաթիվ ճաքեր են առկա նաև տան պատերին:
Դեպքի մասին տեղյակ են պահվել ՓԾ ԲՊ և ԱՀՎԿՎ պետը, ԵՓՎ Մալթիա-Սեբաստիա բաժնի պետը, ՃԿԿ-ում ՀՀ քաղաքաշինության նախարարության պատասխանատուն, 1-04 ծառայության հերթափոխի պետը և թաղապետարանի կոմունալ բաժնի պետը: