Թուրքիայում ահաբեկչությունն իրականացրել է անչափահաս մահապարտը. Էրդողան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի հարավում գտնվող Գազիանթեփ քաղաքում հարսանեկան արարողության ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով, վերջին տվյալներով, 50 մարդ է զոհվել, ավելի քան 90-ը վիրավոր է, նրանցից 17-ը ծանր վիճակում է գտնվում:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ահաբեկչությունն իրականացրել է 12-14 տարեկան մահապարտ ահաբեկիչը, փոխանցում է BBC-ն:

Ավելի վաղ Էրդողանը հարձակման մեջ մեղադրել էր «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման զինյալներին:

BBC-ի տեղեկություններով՝ Գազիանթեփից ոչ հեռու մարտեր են ընթանում քրդական խմբավորումների և «Իսլամական պետության» միջև:

Թուրքիայի նախագահի գրավոր հայտարարության մեջ, որը տարածել են թուրքական ԶԼՄ-ները, ասվում է, որ «նա տարբերություն չի տեսնում իսլամիստների և քրդերի միջև»:




Լրահոս