Խորհրդարանական մեծամասնությունը երեկ բոյկոտել է ԱԺ չորս խմբակցությունների` ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ արտահերթ նիստը, որի օրակարգում ընդգրկված էր «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի կիրառումը մեկ տարով հետաձգելու նախագիծը: Այս քայլով ՀՀ իշխանությունները երեկ հերթական անգամ ապացուցեցին, որ իրենք մտադիր չեն որեւէ հարցում գնալ որեւէ զիջման: Իսկ այդ գործելակերպը, թերեւս, կարող է անկանխատեսելի հետեւանքներ ունենալ: Այս տարիների ընթացքում հասարակությունը գնալով համոզվում է, որ Հայաստանում ընտրությունների ճանապարհով իշխանափոխությունը գործնականում անհնար է, որ իշխանությունները, ի սկզբանե մերժելով զիջումների գնալու ճանապարհը, մարդկանց դրդում են ապստամբության ու կոշտ մեթոդների: Առավել եւս, որ ՄԱԿ-ի մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը սահմանում է. «Անհրաժեշտ է օրենքի իշխանությամբ պաշտպանել մարդու իրավունքները, որ նա, որպես վերջին միջոց, հարկադրված չընդվզի բռնակալության ու ճնշման դեմ»: Հիմա ՀՀ քաղաքացին կանգնած է ընդվզման շեմին: Իշխանության նկատմամբ վստահության չափաբաժինն արդեն սպառվել է:
ՌԵԺԻՄԸ ԿՈՐԾԱՆՈՒՄ Է ԻՆՔՆ ԻՐԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ