ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սակայն մի՞թե չի կարելի տեսնել այն լավ բաները, որն արել եւ շարունակում է անել կառավարությունը: Դրա փոխարեն վերացական խոսքեր են հնչում, իբր կառավարությունում կաշառակերներ եւ գողեր են նստած: Ահա ձեր առաջ այժմ այդ կառավարության ներկայացուցիչն է»:

Հրայր Թովմասյան

Լավ բաները, իհարկե, կարելի է տեսնել, բայց միայն այն դեպքում, եթե այդ լավ բաները կան: Ո՞ւր են, ցո՛ւյց տվեք, մենք էլ տեսնենք: Միգուցե պատճառն այն է, որ կառավարությունն իրականում ոչ մի լավ բան էլ չի՞ անում, որովհետեւ չենք կարծում, թե երկիրը դատարկելը լավ բան է: Խոսքերն էլ վերացական չեն, այո՛, կան կաշառակերներ եւ գողեր իշխանությունում: Իսկ արդարադատության նախարարին ուրախացնող այն հանգամանքը, որ քրեակատարողական հիմնարկներում կալանավորների թիվը քչացել է, ավելի շուտ խոսում է այն մասին, որ շատ գողեր ու կաշառակերներ ազատության մեջ են, այդ թվում՝ իշխանության կազմում:




Լրահոս