Ադմիրալ Սամոյի առողջական խնդիրներն առաջացել են ապրիլյան քառօրյա պատերազմից հետո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել ենք, որ ազատամարտիկ Սամվել Հովսեփյանը` Ադմիրալ Սամոն, առողջական լուրջ խնդիրներ ունի, և Գերմանիայում ճառագայթման կուրսեր անցնելու համար գումար ձեռք բերելու նպատակով նրա ընկերները դիմել են Տաշիր բարեգործական ընկերությանը և բոլոր այն մարդկանց, ովքեր կարող են օգնել ազատամարտիկին:

Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց ազատամարտիկ, «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց, որ Հովսեփյանի մոտ առողջական խնդիրները սկսել են ի հայտ գալ ապրիլյան պատերազմից հետո:

«Շտապ ճառագայթային բուժման անհրաժեշտություն կա. շատ թանկ արժե դա: Եվ ազատամարտիկները որոշեցին կոչով հանդես գալ, քանի որ նա իր կյանքը չի խնայել իր հայրենիքի համար, իսկ այսօր առողջական խնդիրներ և օգնության կարիք ունի»,- հավելեց նա:

Պետրոսյանի փոխանցմամբ` վիրահատությունը ևս Գերմանիայում է կատարվել, և այժմ ճառագայթման անհրաժեշտություն է առաջացել: «Մենք իրար հետ Թալիշում ենք եղել: Այնտեղից վերադառնալուց հետո մենք մտածեցինք. որ իր մոտ ավելի շատ թոքաբորբ է, երբ եկավ հետազոտվեց, պարզվեց, թե ինչ է կատարվում: Հետո շտապ մեկնել է Գերմանիա»,- նշեց նա:

Պետրոսյանը կոչ արեց բոլորին օգնել և արձագանքել այսօրվա բաց նամակին և առողջություն մաղթեց իր մարտական ընկերոջը:




Լրահոս