Դեռևս չի հաջողվում ճշտել՝ արդյոք Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվածների թվում հայեր կան, թե ոչ: ArmLur.am-ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: Նա, մասնավորապես, ասաց. «Իտալիայի իշխանությունները դեռ հստակ տեղեկություններ չեն հաղորդում»:
Հավելենք, որ Իտալիայում ՀՀ դեսպանությունում բացվել է թեժ գիծ՝ երկրաշարժի հետևանքով տուժած և օժանդակության կարիք ունեցող ՀՀ քաղաքացիների համար՝ +390687788654:
Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ի գիշերը Իտալիայի տարածքում միանգամից մի քանի ուժեղ ստորգետնյա ցնցումներ են գրանցվել: Երկրաշարժի հետեւանքով զոհվածների թիվը հասել է մի քանի հարյուրի: