Սիրիայի ընդդիմությունը հայտարարել է Թուրքիայի հրետակոծության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրիայի ընդդիմությունն այսօր հայտնել է Թուրքիայի ռազմաօդային ուժերի դիրքերի կողմից իր դիրքերի ուղղությամբ կրակոցների մասին, փոխանցում է Reuters-ը:

Ընդդիմության փոխանցմամբ՝ հարված է հասցվել Ամարնա գյուղի ուղղությամբ, որը տեղակայված է Ջարաբլուս քաղաքից դեպի հարավ:

Հաղորդվում է նաև, որ հարվածների արդյունքում խաղաղ բնակչության շրջանում զոհեր կան:

Ավելի վաղ հաղորդվել է, որ թուրքական տանկերի երկրորդ խմբաքանակն է ներխուժել Սիրիա:




Լրահոս