«Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնությունը «Դասադուլ և գործադուլ» անունը կրող միջոցառում է ստեղծել, որին անդրադառնալով` Ալեք Ենիգոմշյանը նշել էր, որ դեռ կքննարկվի` խորհուրդը կմիանա նրանց, թե ոչ:
ArmLur.am-ի հետ զրույցում «Սասնա ծռեր» քաղաքական խորհրդի անդամ Ալեք Ենիգոմշյանը նշեց, որ խորհուրդը դեմ չէ, որ ակցիա կազմակերպվի, սակայն իրենք չեն այն նախաձեռնողը. «Մենք դեմ չենք, որ նման ակցիա անցկացվի, սակայն պետք է ասեմ, որ նշած նախաձեռնությունը կապ չունի քաղաքական խորհրդի հետ»: