«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պաշտոնական փաստաթղթերից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընթացիկ տարվա յոթ ամիսների արդյունքներով Հայաստանի պետական բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 633 միլիարդ 400 միլիոն դրամ, իսկ ծախսերը` 717 միլիարդ 200 մլն դրամ: Այսպիսով կարող ենք արձանագրել, որ այս տարվա հունվար-հուլիս ամիսների արդյունքներով պետական բյուջեի եկամուտները անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 2 միլիարդ 200 միլիոն դրամի չափով, կամ նույնն է, թե 0.3 տոկոսով:
Սա այն դեպքում, երբ Հայաստանի՝ այս տարվա պետական բյուջեի ծախսերն առանց այդ էլ անցած տարվանից զգալի ավել են: Ինչը նշանակում է, որ եթե այսպես շարունակվի, եւ պետական բյուջեի եկամուտները շարունակեն նվազել, ապա ի վերջո այնպես է ստացվելու, որ պակասուրդը նախատեսվածից ավելի մեծ է լինելու: Հիշեցնենք, որ պետական բյուջեի պակասուրդը ողջ տարվա կտրվածքով կազմելու է 193 միլիարդ 243 միլիոն դրամ»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: