Ֆրանսիայի հայ բժիշկների բարեգործական ծրագիրը հայրենիքում (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսահայ բժիշկների միության անդամները յուրաքանչյուր տարի` երկու անգամ գալիս են Հայաստան` առաջինը մայիս ամսին, որի ընթացքում համայնքների դպրոցների բժիշկների հետ իրականացնում են փորձի փոխանակում` երեխաների աչքերի հետազոտման իրենց մեթոդների գաղտնիքները փոխանցելով գյուղերի դպրոցներում աշխատող բժիշկներին: Երկրորդ այցելությունը լինում է օգոստոսին, որի ժամանակ Ֆրանսիայի հայ բժիշկները իրենց հետ հայրենիք են բերում մեծ թվով օպտիկական ոսպնյակներ, լաբորատոր և ակնաբուժական սարքավորումներ և տեղում ստուգելով երեխաների տեսողությունը՝ հարկ եղած ժամանակ  պատրաստում և նվիրում են ակնոցները:

Այս տարի UMAF-ի բժիշկներն իրենց գործունեությունը ծավալեցին Սյունիքի մարզի տարբեր գյուղերում և Սիսիան քաղաքում:

Հայաստան ժամանած Ֆրանսիայի բժիշկների միության խմբի ղեկավար Լևոն Արթինյանն իր խոսքում մասնավորապես նշեց.  «Մենք արդեն 13 տարի է՝ գալիս ենք Հայաստան և մեր ներդրումն ունենում մեր երեխաների առողջության պահպանության գործում: Իրականացվող ծրագիրը ցանկացել ենք անցկացնել գյուղերում, քանի որ այստեղ ավելի է զգացվում բժիշկների և սարքավորումների կարիքը: Հիմա և՛ բժիշկներն են եկել, և՛ սարքավորումն ենք բերել՝ այն էլ՝ մեր արձակուրդի հաշվին: Այս տարի ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի աջակցությամբ մեր խմբի 8 բժիշկներով եկանք Հայաստան՝ մեզ հետ այստեղ տեղափոխելով մեծ քանակությամբ սարքավորումներ: Մտածեցինք, որ Հայաստանում էլ մարդիկ կլինեն, ովքեր մեզ կաջակցեն և դիմեցինք մեր վաղեմի ընկեր ԱԿԲԱ-ին, որի հետ արդեն 20 տարի աշխատում ենք, և որն էլ առանց երկար մտածելու աջակցեցին մեզ ծրագրի իրականացման գործում»:

Այս տարի ծրագրի շրջանակներում Ֆրանսիայի հայ բժիշկները Սյունիքի մարզում հետազոտել են ավելի քան 500 երեխայի:

Acba 8

Acba 7

Acba 6

Acba 5

Acba 4

Acba 3

Acba 1




Լրահոս