Իտալիայի այցից առաջ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ հանդիպման ժամանակ Ֆեյսբուք սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը Aquila անօդաչու թռչող սարք է նվիրել: Այս մասին Ցուկերբերգը գրել է Ֆեյսբուքի իր էջում:
Aquila անօդաչու թռչող սարքը համացանցով է ապահովում Երկրի դժվարհասանելի շրջանները:
Ողջ աշխարհում մարդկանց միասնության կարևորության քննարկումից հետո Ցուկերբերգը նվիրել է անօդաչու թռչող սարքը, որը, սակայն, չի աշխատում: Դա Ֆեյսբուք կորպորացիայի կողմից ստեղծված ստեղծված անօդաչուն է, որը համացանցով է ապահովում դժվարահասանելի վայրերը, հայտնում է Tech Crunch-ը:
Այն առաջին անգամ գործարկվել է 2016թ. ամռանը: Անօդաչուի թևերի չափերը հասնում են 34,5 մետրի: