Թուրքիայի ցամաքային զորքերի նախկին հրամանատար, բանակի պաշտոնաթող գեներալ Էրդալ Ջեյլանօղլուն հայտարարել է Ադրբեջանի «օկուպացված տարածքների» համար Անկարայի անհանգստության մասին, փոխանցում է ԱՊԱ-ն:
«Թուրքիան Ադրբեջանն է, իսկ Ադրբեջանը՝ Թուրքիան: Այդ իսկ պատճառով օգոստոսի 30-ը տոն է նաև Ադրբեջանի համար (օգոստոսի 30-ին Թուրքիան նշում է 1922թ. Դումլուպինարի ճակատամարտում Թուրքիայի անկախության համար իր հաղթանակը)»,- ասել է թուրքական բանակի պաշտոնաթող գեներալը:
Նրա խոսքով՝ Հայաստանը «պետք է վերադարձնի Ադրբեջանի տարածքները, և որ արդարության վերականգնման համար ռազմական ճանապարհով հակամարտության կարգավորումն անխուսափելի կլինի»: