Փաստաբան Նորայր Նորիկյանը հայտնում է, որ Սույն թվականի հուլիս ամսին «Սասնա ծռեր» խմբի կողմից ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումից հետո ստեղծված իրավիճակի և տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ մի խումբ փաստաբանների, իրավաբանների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ համատեղ որոշում է կայացվել իրականացնել փաստահավաք առաքելություն՝ նշված օրերի ընթացքում տեղի ունեցող բոլոր իրադարձությունների վերաբերյալ համապարփակ տեղեկատվության ձեռքբերման, հավաքման, համադրման, հետազոտման և վերլուծության նպատակով:
Այդ նպատակով այսօր համապատասխան փաստաբանական հարցումներ են ուղարկվել ՀՀ ոստիկանության պետին, ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետին և ՀՀ առողջապահության նախարարին՝ խնդրելով յուրաքանչյուրն իր մասով ներկայացնել համապատասխան տեղեկություններ:
Կից ներկայացնում ենք հարցումները, միաժամանակ հայտնում, որ ստացված պատասխանները նույնպես կներկայացնենք…
Հ.գ. Հիշատակված իրադարձությունների վերաբերյալ ամբողջական իրավական վերլուծությունն ու եզրակացությունը հասարակությանը կներկայացվի ավելի ուշ: