«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով` ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանն ամիսներ առաջ որդու համար Mercedes GL 500 մակնիշի մեքենա է գնել Երեւանում գտնվող «Մերսեդեսի» սրահից: Այստեղ մեծ զեղչ են արել` 150 հազար դոլար արժողությամբ մեքենան ոստիկանապետի տեղակալին տվել են ընդամենը 110 հազար դոլարով: Premium սեգմենտի լյուքս դասի այս բարձրակարգ ամենագնացից Հայաստանում վարում են մի շարք հայտնի օլիգարխներ:
Ուշագրավ է, որ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած 2015թ. հայտարարագրով ոչ Հունան Պողոսյանը, ոչ նրա որդին` Հրաչյա Պողոսյանը, մեծ եկամուտներ չունեն: Հրաչյա Պողոսյանը հայտարարագրել է 437 հազար դրամ` որպես աշխատանքի վարձատրություն կամ դրան հավասարեցված այլ վճարումներ, իսկ Հունան Պողոսյանը հայտարարագրել է մոտ 6 մլն. դրամ աշխատավարձ, 35 մլն. դրամ եւ 20 հազար դոլար: Հետաքրքիր է, թե նման համեստ միջոցներով ինչպես է նման թանկարժեք մեքենա գնել»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: