Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ-ի դերն այժմ առավել քան երբևէ կարևոր է: Այս մասին, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ Մինսկի խմբի գործող նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը:
«Ճգնաժամերով պարուրված ներկայիս աշխարհում ԵԱՀԿ-ի դերն այժմ առավել քան երբևէ կարևոր է: Դա վերաբերում է Ուկրաինայի արևելքին, Մերձդնեստրին, Լեռնային Ղարաբաղին և Եվրոպայում այլ կոնֆլիկտներին»,-ասել է Շտայնմայերը:
Հաղորդվում է, որ տվյալ հարցով հանդիպում կանցկացվի Պոտսդամում: