Տիգրան Սարգսյանը Գրիգորի Ռապոտայի հետ քննարկել է եվրասիական ինտեգրացման հրատապ հարցերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը ԵԱՏՀ­ի Մոսկվայի կենտրոնակայանում օգոստոսի 31­-ին հանդիպում Է ունեցել Ռուսաստանի եւ Բելառուսի միութենական պետության պետական քարտուղար Գրիգորի Ռապոտայի հետ: Ինչպես «Արմենպրես»­ին տեղեկացրել են ԵԱՏՀ­ի մամուլի ծառայությունից, կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Տիգրան Սարգսյանն ընդգծել Է, որ հանձնաժողովի կարեւոր գերակայություններից մեկը աշխատանքն Է արտաքին ասպարեզում: «ԵԱՏՀ­ն կատարում Է այն առաջադրանքները, որոնք տարեսկզբին նշել Է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, եւ որոնց աջակցություն են հայտնել մեր Միության մյուս երկրների նախագահները: 2016 թվականը, իրոք, հանձնաժողովի համար դարձավ երրորդ երկրների եւ հանգուցային ինտեգրացիոն միավորումների հետ Միության տնտեսական հարաբերությունների խորացման տարի»,­նշել Է ԵԱՏՀ­ի կոլեգիայի նախագահը: Նրա խոսքով՝ այդ առումով հանգուցային ուղղությունը չինականն Է: «Չինաստանի հետ բանակցային գործընթացը գործարկված Է,­ասել Է Տիգրան Սարգսյանը:­Աշխատանքային խմբի մակարդակով բանակցությունների առաջին փուլը կայացել Է օգոստոսին: Երկրորդը նախատեսվում Է հոկտեմբերին: Մենք պայմանավորվածություն ունենք, որ բանակցող խումբը նիստեր Է գումարելու ոչ պակաս, քան ամսական երկու անգամ: Հիմնական խնդիրը առեւտրատնտեսական ոլորտում փոխշահավետ լուծումներ գտնելն Է, «Մետաքսի ճանապարհի» չինական նախագծի հետ Եվրասիական տնտեսական միության զուգորդման գործընթացի արագացումը:

ԵԱՏՀ­-ի կոլեգիայի ղեկավարը Գրիգորի Ռապոտային նաեւ տեղեկացրել Է ազատ առեւտրի գոտու ստեղծման ուղղությամբ Իրանի, Հնդկաստանի, Սինգապուրի եւ այլ երկրների հետ բանակցային գործընթացի հաջող առաջխաղացման մասին: Նա, մասնավորապես, ընդգծել Է, որ իրանցիները «շատ լրջորեն են տրամադրված բանակցությունների դրական ելքի հարցում, բարձր մակարդակի բանակցային խումբ են ուղարկել»: Որոշակի տեղաշարժեր կան Հնդկաստանի հետ բանակցություններում, որտեղ հոկտեմբերի կեսին սպասվում են Միության երկրների հետ հանձնաժողովի համատեղ աշխատանքի առաջին ծանրակշիռ արդյունքները: Ինչպես հայտարարել Է Տիգրան Սարգսյանը, շատ հեռանկարային են նաեւ Սինգապուրի հետ ընթացող բանակցությունները, հատկապես հաշվի առնելով այդ երկրում զարգացած ինովացիոն տեխնոլոգիաներն ու ֆինանսական հիմնադրամները ի նպաստ Միության պետությունների օգտագործելու հնարավորությունը: Գրիգորի Ռապոտան վստահություն Է հայտնել, որ Ռուսաստանի եւ Բելառուսի միութենական պետության միջազգային համագործակցության փորձը կարող Է օգտակար լինել Եվրասիական տնտեսական միությանը: «Բազմաթիվ միջազգային համաժողովներում,­ ինչպես ընդգծել Է պետական քարտուղարը,­մենք խոսում ենք մեր միավորումների ընդհանուր տնտեսական շահերի, ինտեգրացիոն գործընթացներում Եվրասիական տնտեսական միության արժանիքների եւ մեծ դերի մասին»: Տիգրան Սարգսյանը մի քանի հիմնական շեշտադրումներ Է արել նաեւ ԵԱՏՄ­ի ներսում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի վերաբերյալ: «Նախեւառաջ ցանկանում եմ ասել, որ ավարտին են մոտենում Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի նախագծի շուրջ մեր բուռն ու բավական երկարատեւ քննարկումը: Մեր երկրների միջեւ սկզբում այդ հարցի շուրջ կար մոտավորապես 30 լուրջ հակասություն:

Այժմ, ըստ Էության, կա միայն մեկ չկարգավորված հարց: Հուսով ենք, որ հոկտեմբերի 28­ ին Միջկառավարական խորհրդի Մինսկի նիստում վերջնականապես կհաղթահարենք Մաքսային 01.09.2016 Տիգրան Սարգսյանը Գրիգորի Ռապոտայի հետ քննարկել է եվրասիական ինտեգրացման հրատապ հարցերը | ԱՐՄԵՆՊՐԵՍ Հայկակա… https://armenpress.am/arm/print/858908/tigran­sargsyany­grigori­rapotayi­het­qnnarkel­e­evrasiakan.html 2/2 օրենսգրքի շուրջ առկա բոլոր հակասությունները: Դա ավելի արդյունավետ, ազատական ու արդիականացված փաստաթուղթ կլինի գործողի համեմատությամբ»,­նշել Է ԵԱՏՀ­ի կոլեգիայի նախագահը: Ներքին երկրորդ հիմնարար ուղղությունը դեղորայքի ընդհանուր շուկայի գործարկումն Է Եվրասիական տնտեսական միությունում: Տիգրան Սարգսյանի խոսքով՝ այստեղ եւս երկրները վերջերս փոխզիջման են հասել, եւ այս տարվա հոկտեմբերի վերջին պետք Է սկզբունքային որոշում ընդունվի: Տիգրան Սարգսյանը Գրիգորի Ռապոտայի ուշադրությունը հրավիրել Է նաեւ այն բանի վրա, որ Միության երկրները հաստատել են նավթի, նավթամթերքի ու գազի ընդհանուր շուկաների ստեղծման հայեցակարգերը, որոնք կսկսեն աշխատել 2025 թվականին: Մոտավորապես մեկուկես տարվա ընթացքում հանձնաժողովը երկրների լիազոր մարմինների հետ համատեղ պլանավորում Է պատրաստել այդ հայեցակարգերի իրագործման կոնկրետ միջոցառումների ծրագրերը: Ներքին եւս մեկ գլխավոր վեկտոր, որտեղ միութենական պետություններն ու հանձնաժողովը դեռ շատ անելիք ունեն, թվային տարածության ստեղծումն Է:

«Այժմ աշխարհում ամեն ինչ թվայնացվում Է,­ասել Է ԵԱՏՀ­ի կոլեգիայի ղեկավարը,­ձեռնարկությունները, ճյուղերը, առեւտուրը, պետական գնումները: Առաջատար երկրներն արագ են գործում: Վերջերս մեր հանձնաժողովն Էլ սկսել Է ակտիվորեն աշխատել այդ ուղղությամբ, աշխատանքային խումբ Է ստեղծվել Եվրասիական տնտեսական միության պետությունների լավագույն մասնագետների ներգրավմամբ: Մենք ունենք այդ աշխատանքի հատուկ կարեւորության ընդհանուր ըմբռնումը»: Գրիգորի Ռապոտան պաշտպանել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ջանքերը ներքին ու արտաքին ասպարեզներում: Ընդսմին, արծարծելով Եվրասիական տնտեսական միությունում թվային տեխնոլոգիաների ներդրման հարցը, նա ընդգծել Է, որ դա ճիշտ նպատակադրում Է: Մանավանդ որ Միության պետությունները, նրա կարծիքով, ունեն «բարձրակարգ ծրագրավորողներ եւ մեծ ներուժ, որն անպայման հարկավոր Է օգտագործել»: Հիշեցնելով երկու ինտեգրացիոն միավորումների միջեւ Հուշագրի մասին՝ Ռապոտան առաջարկել Է տարեկան առնվազն երկու անգամ խորհրդակցություններ անցկացնել կողմերին հետաքրքրող հրատապ հարցերի շուրջ:




Լրահոս