Շվեդիայում 6-ժամյա աշխատանքային օր է սահմանվել. դրա համար կարևոր պատճառ կա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շվեդիան պաշտոնապես անցել է 6-ժամյա աշխատանքային օրվա: Ընդ որում, դա չի անդրադարձել աշխատավարձի չափին, գրում է Independent-ը:

Filimundus ընկերությունը, որը զբաղվում է բջջային հավելվածների մշակմամբ, այդ նորարարությունը մտցրել է դեռևս անցած տարի: Ընկերության ղեկավարությունը նշել է, որ աշխատանքային 8 ժամն անարդյունավետ է:

Պարզվել է, որ 6 ժամում աշխատակիցները հասցնում են ավելի շատ աշխատել, քան 8 ժամում: Ավելին, նրանց մոտ ավելի շատ էներգիա և ժամանակ է մնում անձնական կյանքի համար, նրանք առավել երջանիկ և հաջողակ են իրենց համարում:

The Independent-ի տեղեկություններով՝ երկրի ողջ տարածքում նման աշխատանքային ռեժիմ կսահմանվի:




Լրահոս