ՊՆ վաշտի հրամանատար դասալիքին ձերբակալել են Ռուսաստանում. ով է նա և ինչպես է հեռացել երկրից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ Տյումենի մարզի Տոբոլսկ քաղաքում ՀՀ զինված ուժերի դասալիք զինծառայողի են ձերբակալել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Տյումենի դատախազության տվյալներով՝ ՀՀ քաղաքացի Վահե Հովհաննիսյանը ծառայել է հայկական բանակում 2009թ.-ից: 2016թ. 28-ամյա Հովհաննիսյանը, ով վաշտի հրամանատար էր, արձակուրդ է գնացել և հեռացել երկրից:

Դեպքի փաստով «դասալքություն» հոդվածով քրեական գործ է հարուցվել: Նրա դեմ հեռակա կարգով մեղադրանք է առաջադրվել:

«Օգոստոսի 29-ին Հովհաննիսյանը ձերբակալվել է Տոբոլսկում: Փաստաթղթերի ստուգման ժամանակ պարզվել է, որ նա հետախուզման մեջ է գտնվում: Դատարանի որոշմամբ նա կալանավորվել է»,-ասվում է դատախազության հայտարարության մեջ:

Դատախազության տեղեկություններով՝ Հովհաննիսյանի նկատմամբ արտահանձնման ստուգում է անցկացվել, որի նյութերը ուղարկվել են ՌԴ Գլխավոր դատախազություն՝ նրան Հայաստանին արտահանձնելու մասին հարցի որոշման համար:




Լրահոս