Այսօր ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ պատգամավոր Թևան Պողոսյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ փուլում են Լեռնային Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության պայմանագրի մշակման աշխատանքները: ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը պատասխանեց, որ ինչ պետք է, արվել է:
Իսկ ավելի ուշ լրագրողների հետ զրույցում Շ.Քոչարյանը հստակեցրեց, որ նախագիծն արդեն պատրաստ է: «Նախագիծը պատրաստ է, բայց դա արդեն Հայաստանի և Արցախի բարձր ղեկավարության դաշտում է գտնվում»,- ասաց Շ.Քոչարյանը: