Լևոն Յոլյանն իր աշխատակազմի ղեկավարին պահելու համար որոշման նախագիծ կներկայացնի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարության վաղվա նիստում էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Լեւոն Յոլյանը իր աշխատակազմի ղեկավար Կարեն Ղահրամանյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգելու մասին որոշման նախագիծ է ներկայացնելու:

Ըստ նախարար Յոլյանի` Կարեն Աշոտի Ղահրամանյանն իր պաշտոնավարման ընթացքում ձեռք է բերել բավականին մեծ փորձ և հմտություն, նրա կողմից բարձր պատասխանատվությամբ և բարեխղճորեն կատարվել և կատարվում են իր վրա դրված պարտականությունները, անհրաժեշտություն է առաջացել «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34 հոդվածի 3-րդ մասի համաձայն երկարաձգել նրա պաշտոնավարման ժամկետը ևս չորս տարի ժամկետով:




Լրահոս