Հնդկաստանում ջրհեղեղի հետևանքով 216 մարդ է զոհվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հնդկաստանի արևելքում գտնվող Բիխար նահանգում ջրհեղեղի հետևանքով 216 մարդ է զոհվել, մոտ 1,5 միլիոն տեղաբնակ զրկվել է բնակատեղիից, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով տարերային աղետների հետևանքների լիկվիդացման հարցով Հնդկաստանի ազգային վարչությանը:

Ջրհեղեղից 2210 գյուղ է տուժել:

Փրկարարները նավակներով մոտ 740 հազար մարդու են տարհանել, 652 ճամբարներում 395 հազար մարդ է բնակեցվել, մյուսները, ինչպես հաղորդվում է, տեղ են գտել իրենց հարազատների և ընկերների բնակավայրերում:




Լրահոս