Ավստրալական Viscous Coffee սրճարանում սուրճ են պատրաստում, որը չի թողնի քնել, և այն նույնիսկ 80 անգամ ավելի մեծ ազդեցություն է ունենում, քան էսպրեսոն:
Սրճարանի սեփականատերը պատմել է, որ այս սուրճը հատուկ ստեղծել են բժշկուհիներից մեկի համար, ով չէր կարողանում դիմանալ գիշերային հերթապահությունների ժամանակ։ Այդ սուրճի օգտագործման արդյունքում նա կարողանում էր երեք օր ոտքի վրա մնալ։
Այն պատրաստում են 4 էսպրեսոյից, սառույցից, սառը սուրճից։ Այն մեծ քանակով կոֆեին է պարունակում։ Սրճարանում միշտ զգուշացնում են այդ սուրճի հնարավոր վտանգավոր հետևանքների մասին։ Այն արգելվում է բարձր ճնշում ունեցողներին, ինչպես նաև հղի կանանց և երեխաներին։