Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի հովհաննիսյանը նամակով դիմել է Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլին՝ խնդրելով նրա միջնորդությունն ու գործողությունները «Ժառանգության» անդամների քրեական հետապնդման հետ կապված:
Նա, մասնավորապես, իր նամակում նշել է.
«Մեծարգո նախագահ Դոլ,
Մեր երեք ավագ անդամների (փոխնախագահ Արմեն Մարտիրոսյան, մամլո քարտուղար Դավիթ Սանասարյան եւ քաղաքացիական հասարակության հետ կապերի համակարգող Հովսեփ Խուրշուդյան) դեմ ներկայացված շինծու մեղադրանքները դեռեւս չեն հանվել. նրանք տակավին ենթարկվում են քրեական հետապնդման:
Քաղաքացիական ակտիվիստներ Անդրիաս Ղուկասյանը եւ Կարո Եղնուկյանը շարունակում են ազատազրկված մնալ: Բազմաթիվ այլ խղճի բանտարկյալներ եւ խաղաղ ցուցարարներ մինչ օրս տառապում են:
Մենք հայցում ենք Ձեր միջնորդությունը, հորդորը եւ համապատասխան գործողությունները»: