Ակնհայտ է, որ Հայաստանի նոր վարչապետին նշանակել են Մոսկվայից։ ԱԺ ճեպազրույցների ժամին նման տեսակետ արտահայտեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Նա ընդգծեց, որ Կարեն Կարապետյանի նշանակումով դրական բան պետք չէ ակնկալել: Հեղինակություններն ու օլիգարխիկ անձինք, որոնց նշանակում են պաշտոնների, իրենց անցյալի պատճառով բարդույթներ ունեն»,– նշեց Փոստանջյանը: