Մեծ ճանաչում ունեցող «թռչնի կաթ» տորթը կարելի է գտնել ցանկացած խանութում: Այս խմորեղենը հայտնի է վաղուց և սիրված է բոլորի կողմից:
Սակայն դրա պատրաստման այլ եղանակներ կան:
«Թռչնի կաթ» սպիտակաձավարով.
Խմորի համար՝
– 160 գ ալյուր
– 200 գ շաքարավազ
– 130 գ կարագ
– 4 ձու
– 40 գ կակաո
– 12 գ վանիլային շաքարավազ
– 12 գ փխրեցուցիչ
– 2 ճաշի գդալ կաթ
– մեկ պտղունց աղ
Կրեմի համար՝
– 800 մլ կաթ
– 130 գ սպիտակաձավար
– 300 գ կարագ
– 150 գ շաքարավազ
– 1 կիտրոն
Գլազուրի համար՝
– 80 գ շաքարավազ
– 50 գ թթվասեր
– 40 գ կարագ
– 30 գ կակաո
Պատրաստման եղանակը՝
1. Ձվերը, միացնելով սովորական և վանիլային շաքարավազի հետ, ինչպես նաև աղի հետ, խառնեք միքսերով:
2. Խփեք փափկացված կարագը, ավելացրեք մաղած ալյուրը, կաթն ու փխրեցուցիչը:
3. Ավելացրեք ձվի խառնուրդն ու մանրակրկիտ խառնեք:
4. Խմորը բաժանեք երկու մասին, մեկի մեջ ավելացրեք կակաոն և խառնեք: Մյուս մասեք թողեք , ինչպես կա:
5. Թխման համար նախատեսված ամանը թեթևակի քսեք կարագով, դրա մեջ դրեք միագույն խմորն ու թխեք 180 աստիճանով մոտ 10 րոպե: Ապա նույն ձևով թխեք մյուս գույնը: Ապա թողեք հովանա:
6. Պատրաստեք կրեմը: Կաթսայի մեջ լցրեք կաթը, ավելացրեք շաքարավազ և սպիտակաձավար, խառնեք և եփեք մարմանդ կրակի վրա մինչև խտանալը: Դրանից հետո հանեք կրակի վրայից և թողեք հովանա:
7. Ճզմեք կիտրոնի հյութը: Կրեմը հարեք բարձր արագությամբ 5 րոպեի ընթացքում, ավելացրեք կիտրոնի հյութը: Միացրեք կրեմը սպիտակաձավարի հետ և կրկին խառնեք մինչև միասեռ զանգված ստանալը:
8. Հավաքեք տորթը, ներքևի հատվածում դրեք մուգ հատվածը, վրան դրեք կրեմն ու ծածկեք մյուս հատվածով: Թեթևակի սեղմեք ձեռքերով և դրեք սառցարանում ողջ գիշեր:
9. Գլազուրի պատրաստման համար միացրեք բոլոր բաղադրիչները, դրեք մարմանդ կրակի վրա և եփեք:
Գլազուրը քսելուց հետո ևս 30 րոպե թողեք սառցարանում:
Կարելի է մատուցել: