«ՀԿԵ» ՓԲԸ-ն Լոռու մարզի բնակիրներին կոչ է անում պահպանել անվտանգության նորմերը երկաթուղում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ հիշեցնում է երկաթուղում անվնանգության նորմերի պահպանելու անհրաժեշտության մասին և կոչ է անում Լոռու մարզի Ձորագետ և Ձախի Ձոր գյուղերի բնակիչներին չքայլել երկաթուղային գծերով:

Ձորագետից Թումանյան տանող ավտոմայրուղու թունելը ներկա պահին վերանորոգվում է. ճանապարհը փակ է ավտոտրանսպորտի երթևեկության համար և գործում էավելի երկար շրջանցիկավտոճանապարհ:

Այդ պատճառով նշված գյուղերի բնակիչները, որպես ավելի կարճ այլընտրանքային ճանապարհ օգտագործում են երկաթուղային գծերը: Մասնավորապես, Սանահին-Թումանյան վազուրդում տեղի բնակիչները ոչ միայն դուրս են գալիս գծերի վրա, այլև անցնում են 500, 300 և 150 մետր երկարություն ունեցող երկաթուղային թունելներով, ուղևորատար և բեռնատար գնացքներ սպասարկող «Թումանյան» երկաթուղային կայարանի տարածքով:

Այս ճանապարհից օգտվուն են նաև Թումանյանում ապրող աշակերտները, ովքեր հաճախում են Ձորագետում գտնվող դպրոց:

Ստեղծված իրավիճակի և անվտանգության կանոններ պահպանելու անհրաժեշտության մասին տեղեկացվել է Լոռու մարզի Ոստիկանությունը: Թունելների մոտ հերթապահում են ոստիկանության աշխատողներ:
Իր հերթին Հարավկովկասյան երկաթուղին բոլոր անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում գնացքների անվտանգ երթևեկությունն ապահովելու համար: Երկաթուղային կայարաններում և գծերում ստուգումներ են անցնում, գծերի վրա հայտնաբերված մարդկանց հետ տարվում է անհրաժեշտ աշխատանք:
«ՀԿԵ» ՓԲԸ կոչ է անում բնակիչներին և դպրոցականների ծնողներին չվտանգել իրենց և իրենց երեխաների կյանքը և առողջությունը՝ փորձելով տեղհասնելավելի կարճ ճանապարհով:

Բնակիչները կարող են երթևեկել շրջանցիկ ավտոմաբիլային ճանապարհով, որն անվտանգ է, չնայալ ավելի երկար: Իսկ երկաթուղին նախատեսված չէ հետիոտների համար:

«ՀԿԵ» ՓԲԸ-նհանդիսանում է «Ռուսականերկաթուղիներ» ԲԲԸ-իդուստրընկերությունևիրականացնումէՀայաստանիերկաթուղայինհամակարգիկոնցեսիոնկառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ինԵրևանումկնքվածպայմանագրի՝կոնցեսիոնկառավարմանժամկետըկազմումէ 30 տարի՝կողմերիփոխադարձհամաձայնությամբևս 10 տարիերկարացմանիրավունքով:




Լրահոս