Այս պահի դրությամբ Հայաստանի պետական բյուջեում մնացել է ընդամենը 483 միլիարդ 342 միլիոն դրամ: Սա նշանակում է, որ այս տարվա համար նախատեսված պետական բյուջեի միջոցների 77 տոկոսը, կամ նույնն է, թե 959 միլիարդ 420 միլիոն դրամն արդեն իսկ ծախսվել է:
Ի դեպ, սպասվում է, որ այս տարվա պետական բյուջեի եկամուտները ծրագրվածից 50-ից մինչեւ 70 միլիարդ դրամով պակաս են լինելու: Ուստի չի բացառվում, որ ՀՀ նոր կառավարությունը որոշ ծախսերի կատարումից կխուսափի՝ դրանք հետաձգելով մինչեւ եկող տարի:
հավելենք, որ նախորդ հինգշաբթի օրը ՀՀ կառավարությունը հավանության արժանացրեց 2017 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը: Ըստ այդ տվյալների, 2017 թվականին սպասվում է 3.2% տնտեսական (ՀՆԱ-ի) աճ։
Ըստ առանձին ոլորտների՝ ամենաբարձր աճի տեմպը 2017 թվականին կգրանցի արդյունաբերությունը՝ 5.5 տոկոս։ Տնտեսակական աճի ֆոնին՝ ներդրումների մակարդակը կշարունակի նվազել։ 2015 թվականին ներդրումների մակարդակը կազմել է ՀՆԱ-ի 20.8 տոկոսը, այս տարվա վերջին այն կնվազի մինչեւ 20.2 տոկոս