![](https://armlur.am/wp-content/uploads/2016/10/kvot_w800_h600.thumb_.jpg)
Հունգարիայում անցկացվում է հանրաքվե, որի ժամանակ երկրի քաղաքացիները պետք է իրենց կարծիքը արտահայտեն փախստականների տեղակայման հարցով Եվրամիության քվոտան ընդլայնելու հարցի շուրջ: Հանրաքվեի ընթացքը դիտարկելու համար հավատարմագրվել է միջազգային կազմակերպությունների 23 ներկայացուցիչ:
Հունգարիայի քաղաքացիները պետք է պատասխանեն մեկ հարցի. «Դուք ցանկանո՞ւմ եք Եվրամիությանը թույլ տալ` որոշում կայացնել Հունգարիայի քաղաքացի չհանդիսացող անձանց Հունգարիայի տարածքում տեղակայելու վերաբերյալ` առանց երկրի խորհրդարանի համաձայնության»:
Միջազգային լրատվամիջոցների փոխանցմամբ` ըստ հարցումների՝ հունգարացիների մեծամասնությունը կհրաժարվի հավանություն տալ իրենց երկրում փախստականների ընդունմանը: