Նոր Մոսկվայում հայերի մասնակցությամբ ծեծկռտուքից հետո 3 մարդ է հոսպիտալացվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոր Մոսկվայի Մարյինո գյուղում ՀՀ քաղաքացիների մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել, փոխանցում է Rusarminfo-ն՝ հղում անելով ՌԴ իրավապահ մարմինների աղբյուրին:

Դեպքի արդյունքում տարբեր աստիճանի վնասվածքներով 3 մարդ է հոսպիտալացվել, նրանցից մեկի մոտ կրծքի բաց վերք է հայտնաբերվել:

Ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել կասկածյալներից մեկին: Դեպքի փաստով քրեական գործ է հարուցվել: Կոնֆլիկտի պատճառներն ու հանգամանքները պարզվում են:




Լրահոս