Ինչպես ՀՀ-ական պատգամավոր Մովսես Առաքելյանն (Շմայս) է երբեմն Ազգային ժողովի նիստի ընթացքում հանդես գալիս հայհոյանքներով, նրա նույն քայլին երեկ ԱԺ-ում հետևել է նաև ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:
Այս խնդրի առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի հետ` փորձելով հասկանալ, թե արդյոք նրանք կարգապահական տուժի կենթարկվեն, թե ոչ:
«Ես ուղղակի զարմանում եմ, որ մարդիկ զարմանում են Ազգային ժողովի մակարդակի վրա: Ինձ թվում է, որ պետք է արդեն սովորական դարձած լիներ դա մեզ համար»,-նշեց նա:
Իսկ ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը ArmLur.am-ի հետ զրույցում ասաց, որ դրանով պետք է զբաղվի Էթիկական հանձնաժողովը և կիրառի այն սանկցիան, որն ըստ օրենքի կիրառվում է:
«Ցավում եմ, որ դա տեղի է ունենում և շատ շարունակական բնույթ է կրում: Այս խնդիրը կարելի էր լուծել առաջին անգամից հետո, որ այլևս չկրկնվեր»,-դիտարկեց Լարիսա Ալավերդյանը: