Կարեն Կարապետյանը վերականգնում է չարաբաստիկ «գույք պարտքի դիմաց» մեխանիզմը. «ՉԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չորրորդ» իշխանություն թերթը գրում է. «Էներգետիկայի նորանշանակ նախարար Աշոտ Մանուկյանը հայտարարել է, թե չի բացառվում, որ «Երևան ՋԷԿ»-ի՝ «Գազպրոմին» ունեցած մոտ 35 միլիոն դոլար պարտքի դիմաց հայկական կողմը վճարի գույքով, իսկ ավելի կոնկրետ՝ «գազաբաշխիչ ցանցերով, խողովակներով և այլն»։

«ՉԻ»-Խնդիրը նույնիսկ այն չէ, որ առ այսօր հայտնի չէ անգամ, թե որտեղից և ինչպես է գոյացել այդ պարտքը։ Խնդիրն այն է, որ նոր վարչապետն իր առաջին իսկ կոնկրետ քայլով վերականգնում է չարաբաստիկ «գույք պարտքի դիմաց» մեխանիզմը, ինչի արդյունքում Հայաստանը ժամանակին զրկվեց իր էներգետիկ ենթակառուցվածքների մեծ մասից»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս