10 հոկտեմբերի, 2016 թ., Երևան. Beeline-ը կազմակերպեց մեկօրյա ուսուցողական դասընթաց «ՎիմպելԿոմ»-ի կողմից կազմակերպված «Eurasia Mobile Challenge» միջազգային մրցույթի հայաստանյան փուլի մասնակիցների համար։ Դասընթացի ընթացքում մրցույթում գրանցված ավելի քան 40 թիմի 120 մասնակիցներ հնարավորություն ունեցան ներկայացնելու, փորձագետների հետ քննարկելու և կատարելագործելու բջջային տեխնոլոգիաների ոլորտում նոր լուծումներ առաջարկող իրենց գաղափարները:
Դասընթացի շրջանակում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի տեղական և միջազգային փորձագետները հանդես եկան ելույթներով թվային տեխնոլոգիաների, նորարարության և ձեռնարկատիրության վերաբերյալ: Հատուկ դասախոսությամբ հանդես եկան միջազգային մասնագետներ Դոկտոր Ամիր Թարիղպեյմա «Lean Start-up Methodology», ինչպես նաև Ֆաբիան Կառլոս Գուհլ «Fundraising» թեմայով։
«Eurasia Mobile Challenge» մրցույթն իրականացվում է «Make your Mark» գլոբալ ռազմավարության շրջանակում՝ նպատակ ունենալով աջակցել երիտասարդներին իրականություն դարձնել իրենց գաղափարները, իսկ նման ուսուցողական դասընթացները կծառայեն ի շահ այս մասնակից տաղանդավոր երիտասարդներին, ովքեր կկարողանան օգտագործել իրենց ձեռք բերված նոր հմտությունները և հնարավորությունները, կօգնեն հասարակայնությանը և բիզնեսին՝ թողնելով իրենց հետքն աշխարհում», – նշեց «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի ներկայացուցիչ Աննա Բոյկոն։
«Խելացի եւ տաղանդավոր մարդիկ ամենուր են, սակայն շատ հաճախ նրանք սկսում են ստարտափ նախագծեր, որոնք շատ հնարավորություններ չունեն միջազգային հարթակներում ներկայանալ և այդպես էլ չեն գտնում իրենց տեղը շուկայում: Ես հավատում եմ, որ նման միջոցառումների նպատակը, ինչպիսիք են «Eurasia Mobile Challenge»-ը, լավ առիթ է ընձեռում սկսնակ ստարտափներին կատարելագործել իրենց բիզնես մոդելները և ներկայացնել իրենց նախագիծը միջազգային հարթակներում։ «Eurasia Mobile Challenge»-ը նաև լավ հնարավորություն է ստարտափների համար հանդիպելու, իրենց առջև կանգնած մարտահրավերների մասին խոսելու ու քննարկելու համար», – նշեց Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Արտաշես Վարդանյանը։
Մրցույթի հաջորդ փուլում յուրաքանչյուր երկրից կընտրվի երեքական մասնակից, ովքեր կմասնակցեն տարածաշրջանային կիսաեզրափակիչին: Տարածաշրջանային մրցակցային փուլից հետո կիսաեզրափակչի երեք մասնակիցներ կմասնակցեն Global Mobile Challenge մրցույթին Բարսելոնում:
1-ին, 2-րդ և 3-րդ տեղ զբաղեցրած մասնակիցները կստանան դրամական պարգևներ (համապատասխանաբար 20 000, 15 000 և 10 000 ԱՄՆ դոլար), սարքավորումներ և լիարժեք վճարվող ուղեգիր` մասնակցելու Global Mobile Challenge մրցույթին, որը տեղի կունենա Բարսելոնում` Բջջային կապի համաշխարհային կոնգրեսի շրջանակում:
«Eurasia Mobile Challenge» մրցույթի հայաստանյան գործընկերներն են Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան, «Տեխնոլոգիական զարգացման կենտրոն» հիմնադրամ, b24.am – բիզնես նորություններ, geek.am – ՏՏ նորություններ, App.am – հայկական բջջային բովանդակություն, HIVE, IBM ինովացիոն լուծումներ և տեխնոլոգիական կենտրոն, Նոր տեխնոլոգիական կրթական հիմնադրամ, Կոլբա լաբ, Impact Hub Yerevan, ittrend.am, «Գրանատուս Վենչուրս», Armenia Startup Cup-ը։ Գրանցման վերջնաժամկետն է ս.թ. հոկտեմբերի 15-ը:
«Eurasia Mobile Challenge» մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ eurasiamobilechallenge.com կայքում:
* * *
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 14 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 200 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Զիմբաբվեում, Իտալիայում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում: