ԲՀԿ-ն նույնպես բոյկոտելու է Վանաձորի ավագանու նիստը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՀԿ կուսակցությունն ևս միանում է «Լուսավոր Հայաստան» նախաձեռնությանը, ըստ որի բոյկոտելու են ավագանու նիստը: Այս մասին մեզ հայտնեց ԲՀԿ Վանաձոր-Գուգարք տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ Հրանտ Մարգարյանը:

«ԲՀԿ-ն որոշել է, որ միանում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախաձեռնությանը, բոյկոտելու ենք ավագանու նիստը, մինչև որոշում կկայացվի քաղաքական խորհրդի կողմից, որից հետո մենք մեր հետագա անելիքները կիմանանք: Այսինքն մենք համաձայն չենք արդյունքների հետ»- ասաց նա:




Լրահոս