Տղայական «ռազբորկան» ավարտվել էր դանակահարությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դատալեքս տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ Կարեն Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014թ. հուլիսի 28-ին ժամը 21-ի սահմաններում, Գյումրու թիվ 8-րդ դպրոցի դիմաց, հարաբերություններ պարզելու նպատակով, հանդիպել է իր ծանոթ Ջորջ Սանթրոսյանին, զրուցել են, որը վերածվել է վիճաբանության:

Դրանից հետո պարզաբանումները շարունակելու նպատակով, նույն օրը, ժամը 22-ի սահմաններում Կ.Կարապետյանը և Ջ.Սանթրոսյանը առանձնացել են ընկերներից: Նրանց միջեւ կրկին վիճաբանություն է ծագել, որի ընթացքում Կարեն Կարապետյանը Ջորջ Սանթրոսյանին` իր մոտ եղած դանակով, բազմաթիվ հարվածներ է հասցրել: Բժիշկներին հաջողվել է փրկել տուժածի կյանքը:

Կարեն Կարապետյանը դատարանում իր մեղքը չի ընդունել: Փորձել են հիվանդություն վերագրելով նրան ազատել պատասխանատվությունից, սակայն հետազոտությունները ցույց են տվել, որ անմեղսունակ ճանաչելու հիմքեր չկան:

Դատարանն ուսումնասիրելով փաստերը, որոշեց Կ. Կարապետյանին մեղավոր ճանաչել և դատապարտել 8 տարվա ազատազրկման:




Լրահոս