ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ, Նարեկ Սարգսյանը նշանակվել է ՀՀ կառավարության առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ:
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝
Նարեկ Սարգսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ»,-նշված է վարչապետի որոշման մեջ։