Այսօր ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը ելույթ է ունեցել Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովի շրջանակներում:
Տիգրան Սարգսյանը խոսել է Եվրասիական տնտեսական ինտեգրացիոն նախագծի մասին՝ նշելով, որ այն ընդլայնել է բոլոր մասնակից երկրների տնտեսական սահմանները ՝ ստեղծելով մոտ 200 միլիոնանոց շուկա առանց մաքսային սահմանների՝ միասնական տեխնիկական, սանիտար և ֆիտոսանիտար կարգավորմամբ: «Պարզեցվել են բիզնեսի իրականացման պայմանները մի շարք ոլորտներում: ԵՏՄ-ում իրականացվում են 4 ազատություններ՝ ծառայությունների, ապրանքներ, աշխատուժի և կապիտալի ազատությունները»,-ասել է Տիգրան Սարգսյանը:
Նրա խոսքով՝ ինտեգրման շնորհիվ՝ բիզնեսն առավել մեծ տարածք է ստանում գործունեության համար:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: