Ռուսական կողմն առաջարկել է քաղաքացիներին Հայաստան տեղափոխել ուղղաթիռով կամ ինքնաթիռով, հարցը դեռևս քննարկման փուլում է, սակայն մեր կողմից էլ ավտոբուսները պատրաստ են գնալու: ArmLur.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Առաքելյանը:
Վերջինս նաև նշեց, որ դեռևս վաղ է վթարի պատճառների մասին խոսելը, քննություն է ընթանում և հանգամանքները պարզվում են:
Նշենք նաև, որ վթարված ավտոբուսը չի պատկանել որևէ ընկերության, այլ անհատի սեփականություն է եղել:
Ինչպես հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից Մոսկվա-Երևան ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող «Մերսեդես» մակնիշի «50AA515» համարանիշով ավտոբուսի սեփականատերը Կարեն Պողոսյանն է:
Հիշեցնենք, որ այսօր Մոսկվա-Երևան երթուղին իրականացնող ուղևորատար ավտոբուսը ժամը 04:30-ին՝ «Կովկաս» ավտոճանապարհի 8-րդ կմ-ին Հյուսիսային Օսիայում մայրուղու վրա բախվել է բեռնատարին, ինչի հետևանքով զոհվել է 5 մարդ, վնասվածքներ ստացել՝ 27-ը:
Լիլիթ Շաբոյան